Մեր Մասին

Aegeon Music

Ողջունում ենք Ձեզ Aegeon Music-ի պաշտոնական կայքում: Խմբի անդամներն են՝ երգչուհի` Զարուհի Միկոյան, կոմպոզիտոր` Արեգ Պանյան, բանաստեղծուհիներ` Մարիա Տուչակ և Արմինե Ղազարյան, դիզայներ` Մարկ Միկոյան, տեխնիկական աջակցություն և ծրագրավորում` Արեգ Միկոյան:

Լույս է ընծայվել մեր առաջին երաժշտական ալբոմը՝ Sacred And Profane Love: Ալբոմում ներառված են 10 երգ և 2 բոնուսային մշակում՝ Heaven Wings երգի Rock տարբերակը և Club Mix -ը: Իսկ ներառված երգերի անվանումները դարձել են վերնագրեր հաջորդ 10 ալբոմների համար, որոնց համալրման ուղղությամբ էլ այժմ աշխատում է խումբը: Ընդ որում՝ յուրաքանչյուր ալբոմ հետևելու է այն երաժշտական ոճին, որը կթելադրի իբրև վերնագիր ծառայած երգը:

Aegeon Music Group-ի արտադրանքը

Aegeon Music Production-ը հնարավորություն է ընձեռում կայքերի և ծրագրերի ստեղծողների համար ներբեռնել կարճ մեղեդիներ (Loops): Այդօրինակ երաժշտական ձևավորումը կդարձնի Ձեր կայքն ավելի ինքնատիպ: Կայքի թեմատիկան հաշվի առնելով՝ կարող եք գտնել այն երաժշտական ձևավորումը, որն առավելապես կընդգծի Ձեր անհատականությունը:

Aegeon Music Production-ը ներկայացնում է Ձեր ուշադրությանը նաև հեռախոսային զանգերի համար նախատեսված կարճ մեղեդիներ (Calls): Ընտրելով մեղեդին՝ Դուք կարող եք ներբեռնել այն 320 kbps և 192 kbps ձևաչափերով: Տվյալ մեղեդիները Aegeon Music խմբի հեղինակային ստեղծագործություններն են:

Մեր երկրպագուների համար !!!
Այժմ Դուք հնարավորություն ունեք երգելու մեր երգերը մեզ հետ միասին Aegeon Music Karaoke նորաստեղծ բաժնում:

Aegeon Music Group-ի նախագծերը

Aegeon Music-ի մասնագետների ջանքերով երեխաների և տարբեր երաժշտական հաստատություններում սովորող ուսանողների երաժշտական կրթության ոլորտում իրականացվում է նոր ծրագիր: Վերջինս առաջարկում է առցանց կրթություն, որը ներառում է երաժշտական թելադրություններ (միաձայն, երկձայն, եռաձայն) (Dictations Project), սոլֆեջիո (ենթադրվում է երգեցողություն՝ միաձայն, երկձայն) (Solfeggio Project) և երեխաների ռիթմիկ ընդունակությունների ստուգում:

Ինչպես նաև, վոկալիստների համար նախատեսված հատուկ գրադարան (Transport Project), որում հնարավոր կլինի գտնել հայ, ռուս և արևմտաեվրոպացի կոմպոզիտորների արիաներ ու ռոմանսներ՝ տոնայնական փոխադրմամբ (մեծ տերցիայի սահմաններում՝ բնօրինակից վեր և վար):

Կապ

Support Us