Բաց Նամակ ԿՄ Նախագահ Պրն. Ա. Սաթյանին

Ի՞նչ նպատակ է հետապնդում ԿՄ-ը՝ բռնելով միակողմանի քաղաքականություն. զրկել ԿՄ-ն իր լավագույն կադրերի՞ց, սերմանել ԿՄ ներսում ատելությու՞ն, երբ այս օրերին ամբողջ հայ ժողովուրդն առանց բռնի ուժի, առանց ատելության, միախմբված դեմ կանգնեց իր ներքին թշնամուն: Ի՞նչ սովորեցինք մենք Նիկոլ Փաշինյանի առաջնորդած շարժումից: Պարզվում է՝ ոչինչ: ԿՄ նախագահությունը այս օրերին այնպիսի քայլեր է ձեռնարկում, որ կարծես առանձին պետություն է մեր հանրապետությունում ու կապ չունի հայ ժողովրդի հետ:

Հորդորում եմ բոլորիս՝ ի դեմս ԿՄ նախագահությանը՝ վերջնական լուծում տանք այս հարցին: Նոր նիստ գումարենք, որտեղ իսպառ բացակայելու է ատելության, քննադատության, մեղքեր միմյանց վրա բարդելու մթնոլորտը: Եվ վերջապես հասկանալի դարձնենք բոլորին, ովքեր հետևում են ԿՄ ֆեյսբուքյան էջին, որ մենք կարող ենք լինել քաղաքակիրթ, մեկս մյուսին սիրող, հարգող, և մաքրենք որոշ կոմպոզիտորների անունը այս օրերի ընթացքում հնչած վիրավորանքներից ու մեղադրանքներից: ԿՄ-ում բարձրացնենք էթիկայի կանոններին վերաբերող մի նոր հարց. որ նորաստեղծ, ներկա պարագայում ժամանակավոր որոշ «կոմպոզիտորներ», ստեղծագործողներ իրենց չպետք է իրավունք վերապահեն հիմա և այսուհետ ԿՄ-ում հեռացնելու հարց բարձրացնել մեր լավագույն կադրերի՝ սիմֆոնիստների վերաբերյալ:

ֆիզիկական ուժի կիրառման պարագայում, ինչը տեղի է ունեցել անցյալ տարի՝ հոկտեմբերին, զարմանալի է,որ բոլոր նիստերին էթիկային վերաբերող հարցերի քննարկման ժամանակ հնչում են միայն վիրավորական բառերին առնչվող հարցեր, իսկ սկբնապատճառը կոծկվում է՝ չբացատրվելով և ԿՄ էջերին չբարձրաձայնվելով: Ես հավատում եմ մեր ԿՄ նախագահ – ի խոհեմությանը, որ մայիսի 3-ին տեղի ունեցած ժողովի ընթացքում թույլ տված բացթողումները վերջապես լուծում կստանան՝ վերոնշյալ համերաշխության և առանց ատելության քննարկումների պայմաններում:

Հարգանքներով՝ կոմպոզիտոր, Կոմպոզիտորների միության անդամ և ArmCo ռադիոյի կոորդինատոր Արեգ Պանյան:

 

ArmCo Radio